27334 դիտում
16:28 10-11-2016
Խոշոր ավտովթար Ծաղկաձորում. 37-ամյա վարորդը Mitsubishi-ով 30 մետր գլորվել է ձորը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Փյունիկ գյուղի բնակիչ, 37-ամյա Գրիգոր Հարությունյանը իր վարած Mitsubishi մակնիշի 34 NN 478 համարանիշի ավտոմեքենայով Ծաղկաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր կողաշրջվելով՝ հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Հարությունյանն ու ուղևոր՝ Մեղրաձոր գյուղի բնակիչ, 29-ամյա Վարդան Մինասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորների վիճակը գնահատվում է ծանր կայուն։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
Նմանատիպ նյութեր
16830 դիտում
09:30 28-09-2016
43-ամյա վարորդը Լոռու մարզում Нива-ով 200 մետր գլորվել է ձորը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ , ՏԵՍԱՆՅՈՒԹ
16229 դիտում
12:34 26-01-2014
32-ամյա վարորդը Toyota Prado-ով, «Չայնիի ոլորաններում» մերկասառույցի պատճառով 90 մետր գլորվել է ձորը. կան վիրավորներ
Այս բաժնից
5347 դիտում
21:28 17-01-2025
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (19.01.2025 թ․)