211652_close_icon
views-count16205 դիտում article-date 12:34 26-01-2014

32-ամյա վարորդը Toyota Prado-ով, «Չայնիի ոլորաններում» մերկասառույցի պատճառով 90 մետր գլորվել է ձորը. կան վիրավորներ

Այսօր` հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:50-ի սահմաններում, Մալաթիա բժշկական կենտրոնից ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի: ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից պարզել են, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վայրից: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է որ ժամը 02:10-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի բնակիչ 32-ամյա Հայկ Պետրոսյանը վարելով Toyota Prado մակնիշի 30 ՍՍ 010 համարանիշի ավտոմեքենան Երևան Սևան- ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում «Չայնիի ոլորաններում» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և 90 մետր գլորվել ձորը: Վթարի հետևանքով Վարորդ Հ. Պետրոսյանն ու ուղևոր Աշտարակ քաղաքի բնակիչ 31-ամյա Նավասարդ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մալաթիա բժշկական կենտրոն, որոնց ձորից դուրս են բերել քաղաքացիները, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայակն գումարտակի 3-րդ վաշտի ծառայողների օգնությամբ: Վթարի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Սասուն Սարգսյանը և նույն գումարտակի 3-րդ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանը: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ Արտյոմ Համզոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ով վթարի վայրում ղեկավարել է քննչական աշխատանքները: Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցն ու վարորդի կողմից արագության գերազանցումը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր