3464 դիտում
21:35 10-11-2016
Հայաստանում 10.000 քարանձավներից 100-ը կարող են գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը
Քարանձավագիտական կենտրոնի նախագահ Սամվել Շահինյանը և Հայ-իտալական համատեղ անձավագիտական արշավախմբի մասնակից, քարանձավագետ Սմբատ Դավթյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում խոսեցին Հայ-իտալական համատեղ անձավագիտական արշավախմբի կողմից Եղեգնաձորի տարածաշրջանի քարայրներից մեկում հայտնաբերված հնագույն ժայռանկարների մասին:
Սամվել Շահինյանը նկատեց, որ հայտնաբերված ժայռապատկերներն իրենցից գեղարվեստական արժեք չեն ներկայացնում, բայց երևույթն ինքնին գնահատելի է:
Խոսելով ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին երեք կազմակերպությունների իրականացրած արշավի և գրանցած արդյունքների մասին, Սմբատ Դավթյանը նշեց. «Ի ուրախություն մեզ, հայտնաբերված ժայռապատկերի վրա երկու կենդանի են պատկերված, և մասնագետների կարծիքով՝ դրանք պալեոլիթի շրջանի վկայություններ են»:
Բանախոսների դիտարկմամբ՝ քարանձավների տարածքը կարող է ծառայել որպես զբոսաշրջային գոտի: Նրանց հավաստմամբ՝ Հայաստանում կան աշխարհի քարանձավների բոլոր տեսակները, նույնիսկ՝ քարանձավի բացառիկ տեսակ համարվող քարե դռներով քարանձավներ, որոնք միայն Արագածոտնի մարզում են: Հայաստանի տարածքում կան նաև կարստային քարանձավներ, որոնք գետնի տակ գտնվող դատարկ տարածություններ են, որ առաջացել են ջրերի քայքայիչ, լուծիչ հատկության շնորհիվ: Ընդհանուր հաշվով՝ Հայաստանում 10.000 քարանձավներից 100-ը կարող են գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը:
«Քարանձավները հնարավոր է պահպանել միայն այն դեպքում, եթե դրանք օգտագործվեն, հանձնվեն վարձակալության, հակառակ դեպքում կարող ենք կորցնել այդ արժեքները: Մենք բազմիցս դիմել ենք ՀՀ մշակույթի նախարարությանը, նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին և այլ կառույցների այդ հարցը լուծելու համար, սակայն հստակ պատասխան չենք ստացել»,- նշեց քարանձավագիտական կենտրոնի ղեկավար Սամվել Շահինյանը:
Նմանատիպ նյութեր
7076 դիտում
13:29 08-07-2018
Թաիլանդի քարանձավներից մեկում երեխաներ են արգելափակվել ջրի լցման հետևանքով
90598 դիտում
11:17 15-10-2023
Երևանում թալանել են 83-ամյա թոշակառուի տունը՝ տանելով 17 300 դոլար, 1 մլն 100 000 դրամ և 100 000 ՌԴ ռուբլի
1858 դիտում
10:48 25-06-2014
Հայաստանի դեսպանը գրավել է բելգիական հատուկ ծառայությունների ուշադրությունը․ ՉԻ