211652_close_icon
views-count2693 դիտում article-date 12:08 12-11-2016

Աֆղանստանում հրթիռ է ընկել ամերիկյան ռազմաբազայի վրա. կան զոհեր

Աֆղանստանում տեղակայված Բագրամ ռազմաբազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 13-ը ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, հաղորդել է TOLO News-ը։ Վերոնշյալ բազան Աֆղանստանում ԱՄՆ-ի ու կոալիցիոն ուժերի խոշորագույն բազան է հանդիսանում։ Բագրամի շրջանային ղեկավարը հաստատել է հարձակման փաստը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աֆղանցի քաղաքացիները պատրաստվում էին աշխատանքներ սկսել ռազմաբազայում։ Հարձակումը հաստատել են նաև Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ հանդիսացող «Վճռական աջակցություն» առաքելության ներկայացուցիչները։ Ականատեսների վկայությամբ՝ ռազմաբազայի վրա հրթիռ է ընկել։

Նմանատիպ նյութեր