979 դիտում
10:00 29-01-2024
Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով զոհվել է երեք զինծառայող, կան տասնյակ վիրավորներվ
Կիրակի՝ հունվարի 28-ին, ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Հորդանանի հյուսիս-արևելքում գտնվող ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին, ինչի հետևանքով զոհվել է երեք ամերիկացի զինծառայող, շուրջ երեք տասնյակը՝ վիրավորվել։
Ավելի ուշ Պենտագոնը հայտնել է վիրավորների թվի աճի մասին՝ նշելով, որ նրանցից ոմանց տարհանելու անհրաժեշտություն է եղել, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Վնասվածքներ ստացած ամերիկացի զինվորականների թիվը հասել է առնվազն 34-ի: Ութ վիրավոր զինծառայողի անհրաժեշտ է եղել տարհանել Հորդանանից՝ ավելի որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար։ Մյուսներն ամբողջական բուժզննում են անցնում հետագա խնամքի ապահովման համար», - ասված է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ Պենտագոնը չի բացառել վիրավորների թվի աճի հավանականությունը, քանի որ զինծառայողները դեռ շարունակում են դիմել բուժօգնության համար։
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղի ունեցածի համար մեղադրել է Սիրիայում ու Իրաքում գործող խմբավորումներին, որոնք աջակցություն են ստանում Իրանից։ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը խոստացել է պատասխանել հարձակմանը։
Իր հերթին Հորդանանի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Մուհաննադ Մուբայդինը հայտարարել է, որ հարձակման է ենթարկվել Սիրիայում գտնվող Էտ-Թանֆ ամերիկյան ռազմաբազան։

Նմանատիպ նյութեր
2747 դիտում
12:08 12-11-2016
Աֆղանստանում հրթիռ է ընկել ամերիկյան ռազմաբազայի վրա. կան զոհեր
787 դիտում
17:54 26-09-2024
Լիբանանի հարավում օդային հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս 17-ը` վիրավորվել
1505 դիտում
13:03 14-05-2014
Եմենում գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է 5 զինծառայող
Այս բաժնից
937 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
592 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
622 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին