211652_close_icon
views-count6078 դիտում article-date 10:20 12-11-2016

Նոյեմբերի 21-ից «Պոբեդա»-ն կսկսի Մոսկվա-Գյումրի ավիատոմսերի վաճառքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ռուսական «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը՝ լոու-քոսթերը, նոյեմբերի 21-ից կսկսի դեպի Մոսկվա-Գյումրի ավիատոմսերի վաճառքը։ Ընկերությունը թռիչքներ կիրականացնի «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան։ Նախատեսվում է թռիչքներն իրականացնել շաբաթական 3 անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի։ Դրանք կատարվելու են ցերեկային ժամերին։ Իսկ դեկտեմբերի 15-ից ընկերությունը կսկսի մշտական թռիչքները։ Մոսկվա-Գյումրի մինիմալ արժեքով՝ 999 ռուբլիով կամ 16 դոլարով (7760 դրամ) ավիատոմսերը սահմանափակ են լինելու»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր