211652_close_icon
views-count33550 դիտում article-date 10:31 12-11-2016

Զավեշտալի պահանջներ՝ դեղատանը. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Շան կեր, զուգարանի թուղթ, կոկորդի բժիշկ մոմ. Անդրանիկի փողոցում տեղակայված դեղատներից մեկի վաճառասեղանին փակցված են հաճախորդների զավեշտալի պահանջները։ «Բարև Ձեզ, ինձ մի հատ բթի Ստալին կտա՞ք», «Բարև Ձեզ, 911-ի бродяга կտա՞ք», «Հավերիս համար Վիագրա կտա՞ք, էս 6 ամիս է՝ չեն ածում, ասել են՝ Վիագրա տամ», այսպես վաճառողուհին գրի է առել, թե ինչ հարցով են երբեմն մարդիկ դիմում իրեն՝ այդպիսով զգուշացնելով ներս մտնողին, որ «Սալին» դեղի փոխարեն Ստալին չեն ուզում, հավերի ձու ածելու համար «Վիագրան» պիտանի չի։ Անվստահությունն այնքան է մեծացել, որ դեղատան աշխատողից պահանջում են հղիության թեստը փորձել, տեսնել աշխատում է, նոր տալ, բողոքում են, որ ձողիկը դնում են բերանում, անմիջապես հալում է, չեն հասցնոմ բժշկի ասած ցուցումները կատարել և ուզում են ամենաանհավանական տնտեսական, կենցաղային ապրանքները, որոնք կապ չունեն դեղատան և բժշկության հետ առհասարակ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր