211652_close_icon
views-count4855 դիտում article-date 20:05 12-11-2016

Երևանի գլխավոր մուտքերից մեկը համարվող Արգավանդի խճուղին համալրվել է նոր տնկիներով

Երևանի զարգացման քառամյա ծրագրով առանձնակի կարևորված են նաև մայրաքաղաքի մուտքերի կանաչապատումը, գեղարվեստական ձևավորումն ու բարեկարգմանն ուղղված աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը համաքաղաքային ծառատունկի ընթացքում բնակիչների հետ միասին ծառեր է տնկել նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Արգավանդի խաչմերուկին հարակից տարածքում: Երևանի գլխավոր մուտքերից մեկը համարվող Արգավանդի խճուղին վերջին տարիներին ամբողջությամբ բարեկարգվել, կանաչապատվել ու ապահովվել է ոռոգման նոր համակարգով: Հարկ է նշել, որ նախորդ տարի նոր տնկիներով էր համալրվել նաև Արգավանդի խաչմերուկին հարակից ձախակողմյան հատվածը: Կարևորելով մայրաքաղաքի կանաչ տարածքների ավելացմանն ուղղված քաղաքային իշխանությունների հետևողական քաղաքականությունը՝ ծառատունկի մասնակիցները մեկ անգամ ևս իրենց գոհունակությունն են հայտնել Երևանն օրեցօր առավել մաքուր, բարեկարգ ու կանաչապատ դարձնելուն միտված ծրագրերի կյանքի կոչումը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր