7064 դիտում
20:37 12-11-2016
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակության աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Նոյեմբերի 4-6-ը ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը` հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ, եռօրյա աշխատանքային այցով եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
Հանձնաժողովի պատվիրակությունը ԼՂՀ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանի եւ ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի հյուսիս-արեւելյան եւ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասեր եւ մարտական դիրքեր:
Պատվիրակության անդամները ծանոթացել են ապրիլյան դեպքերից հետո առաջնագծում մարտական դիրքերի կահավորման, տեխնիկական վերազինման եւ ամրաշինական աշխատանքներին, զրուցել զինծառայողների եւ հրամանատարների հետ բանակի պատրաստականության, մարտական հերթապահության իրականացման, անձնակազմի անվտանգության, սոցիալական ապահովության եւ այլ հարցերի շուրջ:
Այցի շրջանակներում Մարտակերտում հանձնաժողովի պատվիրակությունը ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի, շրջանի վարչակազմի ղեկավարի եւ Մարտակերտ, Մատաղիս, Թալիշ եւ Ներքին Հոռաթաղ համայնքների ղեկավարների հետ մասնակցել է բնակչության քաղաքացիական պաշտպանության հարցերով անցկացված խորհրդակցությանը:
Առանձնահատուկ կարեւորվել են նոր իրողությունների պայմաններում ոլորտային ռազմավարության վերանայումը, լրացուցիչ միջոցների ներգրավումը, քաղաքացիական պաշտպանության բնագավառում արդյունավետ մեխանիզմների ներդրումը, բնակչության իրազեկման, կառավարման մարմինների եւ համայնքների ղեկավարների փոխգործակցության մակարդակի բարձրացումը:
Նոյեմբերի 5-ին հանձնաժողովի պատվիրակությանն ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ներկայացրել է պատվիրակության կատարած դիտարկումների արդյունքները՝ նշելով առաջնագծում մեծածավալ ինժեներական-ամրաշինական աշխատանքների մասին, խոսել է զինծառայողների եւ բնակչության անվտանգության ռազմավարական ու հայեցակարգային մոտեցումների, պաշտպանական կարողությունների ամրապնդման եւ այդ հարցում երկու պետությունների խորհրդարանական համագործակցության ընդլայնման մասին:
Արցախի Հանրապետության նախագահը գոհունակություն է հայտնել խորհրդարանական հանձնաժողովների համատեղ աշխատանքի, նրանց իրականացրած համակողմանի դիտարկումների կապակցությամբ, կարեւորել նման համագործակցությունը եւ բարձր գնահատել խնդիրներին հետեւողական եւ արագ արձագանքելու հանձաժողովների պատրաստակամությունն ու գործնական քայլերը:
Նոյեմբերի 6-ին Արցախի պաշտպանության գերակա ուղղությունները հանգամանալից քննարկվել են պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանի հետ:
Պատգամավորները կիսվել են առաջնագծից իրենց ստացած տպավորություններով, բարձրացրել զորային օղակի կառավարմանը, բանակի համալրմանը, զորահավաքային ռեսուրսների օգտագործմանը, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի նոր միջոցների ձեռքբերմանը, ինժեներական աշխատանքների իրականացմանը վերաբերող եւ այլ հարցեր:
Պաշտպանության բանակի հրամանատարը պատասխանել է պատգամավորների հարցերին:
Նույն օրը ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի եւ ԼՂՀ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերով մշտական հանձնաժողովները համատեղ նիստում ամփոփել են այցի ծրագրի շրջանակներում իրականացրած աշխատանքների արդյունքները, քննարկել հանձնաժողովների հետագա անելիքները: Կրկին կարեւորել է երկու հանձնաժողովների միջեւ ակտիվ փոխգործակցությունը, մի շարք ուղղություններով համատեղ քննարկումներ կազմակերպելու անհրաժեշտությունը:
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշատական հանձնաժողովի պատվիրակության անդամները այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղիկներ դրել եւ հարգանքի տուրք մատուցել Արցախի անկախության համար զոհված եւ անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին:
Նմանատիպ նյութեր
1519 դիտում
16:08 04-09-2015
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի աշխատանքային այցը Չինաստան
5216 դիտում
21:30 05-11-2016
Հանդիպում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակության հետ
Այս բաժնից
769 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
613 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
721 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված