211652_close_icon
views-count5216 դիտում article-date 21:30 05-11-2016

Հանդիպում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակության հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության եւ անվտանգության ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ վերոհիշյալ ոլորտներում առկա խնդիրների լուծումը կախված է նաեւ հայկական երկու պետությունների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջեւ փոխգործակցության աստիճանից, հավելելով, որ անհրաժեշտ է այսուհետ եւս պահպանել համագործակցության բարձր մակարդակը:

Նմանատիպ նյութեր