211652_close_icon
views-count9409 դիտում article-date 12:21 13-11-2016

Երևանում բախվել են ԱՊՊԱ գործակալի Hyundai-ն ու դատարանի աշխատակազմի ղեկավարի Nissan-ը. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 10-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 10:00-ի սահմաններում Շինարարներ-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկուոմ բախվել են Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ, 26-ամյա Վաչագան Նահապետյանի վարած Hyundai մակնիշի 027 ՕR 61 համարանիշի և Հալաբյան փողոցի 22ա շենքի բնակիչ, 31-ամյա Անահիտ Ավագյանի վարած Nissan մակնիշի 22 ՕՍ 761 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Ա. Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Hyundai-ի վարորդ Վ. Նահապետյանը աշխատում է Ռոսգոսստրախ Արմենիա ապահովագրական ընկերությունում՝ որպես վթարային կոմիսար, իսկ Ա. Ավագյանը՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես աշխատակազմի ղեկավար: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր