211652_close_icon
views-count7038 դիտում article-date 18:42 29-12-2017

Ավտովթար Երևանում. բախվել են Opel, Hyundai, Nissan մակնիշի ավտոմեքենաները. կա վիրավոր. Hyundai-ն վարել է Մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարը

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:15-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի թիվ 18 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 37-ամյա Արթուր Հարությունյանի վարած Opel մակնիշի 34 VF 315 համարանիշի, 54-ամյա Սամվել Մուրադյանի վարած Hyundai մակնիշի 262 ԼԼ 60 համարանիշի և 22-ամյա Սեյրան Արզումանյանի վարած Nissan մակնիշի 35 FX 027 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Արզումանյանի ուղևորուհի, Երևանի բնակիչ, 20-ամյա Քրիստինե Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Տեղում աշխատանքները վարել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գբնդի 2-րդ վաշտի ծառայողները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Hyundai մակնիշի ավտոմեքենան հաշվառված է ՀՀ մշակույթի նախարարության հաշվեկշռում, իսկ վարորդ Ս. Մուրադյանը աշխատում է նշված նախարարությունում՝ որպես աշխատակազմի ղեկավար: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր