211652_close_icon
views-count3910 դիտում article-date 14:08 14-11-2016

Հիլարի և Բիլլ Քլինթոններն ամուսնալուծվում են. ԶԼՄ-ներ

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար, դեմոկրատ Հիլարի Քլինթոնը կարող է ամուսնալուծվել ամուսնուց՝ երկրի նախկին նախագահ Բիլլ Քլինթոնից։ Այդ մասին տեղեկացնում է gazeta.ru-ն՝ հղում անելով Christian Times Newspaper թերթին ու նրա կայքին։ Պարբերականըն իբրև թե հրապարակել է ամուսնալուծվելու մասին հայցի օրինակը, որն իբրև թե Հիլարին նոյեմբերի 10-ին ներկայացրել է Նյու Յորքի Վեսթչեսթերի նահանգային դատարան։ Պարբերականը նշում է, որ զույգին վաղուց կապում են միայն գործնական հարաբերություններ և այժմ, նախագահական ընտրություններում պարտվելուց հետո Հիլարին ցանկանում է պաշտոնապես ամուսնալուծվել։ CTN հեռուստաալիքն էլ հայտնել է, որ Քլինթոն ամուսիններն արդեն պայմանավորվել են առանձին ապրելու և համատեղ ունեցվածքը բաժանելու շուրջ։ Այդուհանդերձ, ամուսիններից և ոչ մեկն առայժմ չի աձագանքել շրջանառվող լուրերին։ Քլինթոն ամուսիններն ամուսնացել են 1975 թվականի հոկտեմբերի 11-ին, Արքանզաս նահանգում։ Gazeta.ru-ն նաև նշում է, որ Christian Times Newspaper թերթը ու նրա կայքը, որոնք հիմնադրվել են 2015 թվականին, տեղեկատվության տեսանկյունից ոչ այնքան վստահելի են։

Նմանատիպ նյութեր