2168 դիտում
16:59 14-11-2016
Էկվադորի ԱԳ նախարար Գիյոմ Լոնգը Ռուսաստանում կմասնակցի CELAC-ի ԱԳ նախարարների ժողովին
Էկվադորի ԱԳ նախարար Գիյոմ Լոնգը նոյեմբերի 14-ին կմասնակցի CELAC-ի՝ լատինամերիկյան և կարիբյան երկրների միության ԱԳ նախարարների ժողովին, որը տեղի կունենա Ռուսաստանի Սոչի քաղաքում:
Ինչպես տեղեկացնում է «Հայ-Էկվադորական բարեկամություն» ՀԿ-ի պաշտոնական կայքը, 2015թ. օգոստոսին CELAC-ը և Ռուսաստանը եկան ընդհանուր համաձայնության գործի դնել քաղաքական երկխոսության և համագործակցության մշտական մեխանիզմ՝ հիմնված հավասարության, փոխշահավետության և բազմակողմանի համագործակցության սկզբունքների վրա: Համաձայնագրի նպատակ է երկու կառույցների միջև խորացնել և դիվերսիֆիկացնել համագործակցությունը:
Հանդիպմանը ներկա կգտնվի նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որից հետո էլ նախատեսվում է հանդիպում երկու երկրների՝ Էկվադորի և Ռուսաստանի ԱԳ նախարարների միջև:
Հիշենք, որ Էկվադորի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերություններն հաստատվել են 1945թ.ից, որից հետո՝ 2009թ.-ին, Մոսկվայում ստորագրվել է ռազմավարության հռչակագիր առևտրային, ակադեմիական փոխանակման և ենթակառուցվածքների շինարարության թեմաների շուրջ:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://newsecuador.ec/one_news.php?id=4920]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
2032 դիտում
20:06 22-06-2016
Էկվադորի արտաքին գործերի նախարար Գիյոմ Լոնգը հանդիպում ունեցավ Միացյալ Թագավորության նախարարի հետ
2101 դիտում
13:36 30-10-2018
Էկվադորի դատարանը մերժել է Ասանժի հայցն Էկվադորի դեմ. El Comercio
Այս բաժնից
439 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1048 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
724 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել