211652_close_icon
views-count2582 դիտում article-date 18:09 14-11-2016

Հավաստագրեր` «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» դասընթացի մասնակիցներին

«Հեռավար ուսուցում» համակարգում ավարտվել է տարբեր առարկաների ուսուցիչների համար կազմակերպված «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով չորրորդ դասընթացը, որի ընթացքում մասնակիցները ծանոթացել են հեռավար դասընթաց ստեղծելու գործիքներին, տիրապետել eXe ծրագրի և Moodle համակարգի օգտագործման հմտություններին, ստեղծել էլեկտրոնային ուսումնական նյութեր և հեռավար ուսուցման դասընթացների նախագծեր: Դասընթացին ակտիվ ու արդյունավետ մասնակցություն ցուցաբերած և հեռավար դասընթացներ մշակած տարբեր մարզերի 34 ուսուցիչ այսօր արժանացել են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հավաստագրերի: Ուսուցիչներին շնորհավորել և նրանց հավաստագրեր են հանձնել ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը և ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը: «ՀՀ կառավարության 2017 թվականի ծրագրում կարևոր տեղ է հատկացված հեռավար դասընթացների անցկացմանը՝ հատկապես գյուղական դպրոցների սովորողների գիտելիքների որակի ապահովման հետ կապված: Ուրախալի է վերապատրաստված ուսուցիչների ցուցաբերած ակտիվությունը, որի շնորհիվ 2017 թվականին արդեն պատրաստ կլինենք լուծել շատ խնդիրներ՝ կապված ինչպես այն դպրոցների հետ, որտեղ ունենք համապատասխան ուսուցիչներ, այնպես էլ այն ուսհաստատությունների, որտեղ առկա են ոչ մասնագետ և նոր տեխնոլոգիաների օգտագործման հմտության պակաս ունեցող ուսուցիչներ: Հետևաբար, այս դասընթացները վերջիններիս առավել կխրախուսեն և կոգևորեն»,-նշել է Նարինե Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր