878 դիտում
20:22 10-06-2015
Արայիկ Հարությունյանը հավաստագրեր է հանձնել անգլերենի դասընթացի շրջանավարտներին
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 10-ին մասնակցել է պետական կառավարման համակարգի աշխատակիցների համար կազմակերպվող անգլերենի դասընթացի հերթական փուլի փակման արարողությանը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը, շնորհավորելով շրջանավարտներին, իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Ծրագիրը մեկնարկել է 2011 թվականից, որն ուղղված է հանրապետության պետական կառավարման մարմինների աշխատողների անգլերեն լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը: Այս փուլի դասընթացներում ընդգրկված է 18 պետական մարմնի շուրջ 80 աշխատակից: Վստահ ենք՝ այս ծրագիրն իր դրական ազդեցությունն է բերում ինչպես աշխատողների անձնական որակների բարձրացման վրա, այնպես էլ հանդիսանում է իրական ներդրում ապագայի մեջ»:
Վարչապետը, ողջունելով ծրագրի մասնակիցներին, կարևորել է դասընթացի նշանակությունը պետական համակարգի արդյունավետության բարձրացման գործում: «Կառավարման համակարգի աշխատակիցների՝ անգլերենի իմացությունն արդի ժամանակաշրջանում ուղղակի ազդեցություն ունի հանրապետության զարգացման վրա: Այս նախաձեռնությամբ կառավարությունը խրախուսում է միջազգային շփումների հաստատումը, փորձի փոխանակումը և մասնագիտական կարողությունների անընդհատ բարելավումը: Ծրագիրը չպետք է սահմանափակվի միայն մայրաքաղաքով, պետք է ընդլայնել շրջաններում նույնպես»,- շեշտադրել է Արայիկ Հարությունյանը:
Միջոցառման վերջում վարչապետը հավաստագրեր է հանձնել ծրագրի հերթական փուլի շրջանավարտներին՝ հորդորելով ակտիվորեն կիրառել օտար լեզվի իմացությունը մասնագիտական զարգացման ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
2687 դիտում
18:46 18-07-2016
Հավաստագրեր՝ «Ներառական կրթություն» թեմայով դասընթացի մասնակիցներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2582 դիտում
18:09 14-11-2016
Հավաստագրեր` «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» դասընթացի մասնակիցներին
1177 դիտում
17:08 08-02-2014
ԼՂՀ փոխվարչապետը հավաստագրեր է հանձնել անգլերեն լեզվի դասընթացների մասնակիցներին
Այս բաժնից
841 դիտում
20:04 04-11-2024
Իսպանիայի ընդդիմության առաջնորդը կոչ է արել արտակարգ իրավիճակ հայտարարել վատ եղանակի պատճառով
793 դիտում
19:52 04-11-2024
Թուրքիան Փարիզում կներկայացնի սեփական արտադրության ռազմանավեր
667 դիտում
18:50 04-11-2024
Էրդողանը հանդիպել է Իրաքի վարչապետի հետ