Մոլդովայի նորընտիր նախագահ Իգոր Դոդոնը խոստացել է առաջին հերթին այցելել Մոսկվա
Նոյեմբերի 13-ին Մոլդովայի նախագահի ուղղակի ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ տարած Սոցիալիստների կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը [url=https://lenta.ru/news/2016/11/14/first_vizit/]lenta.ru[/url]-ին հայտնել է, որ որպես երկրի նախագահ իր առաջին այցը կկատարի Մոսկվա:
«Ինչպես հայտարարել եմ նախընտրական արշավի ընթացքում՝ առաջին այցը կլինի Մոսկվա, իմ խոսքը ես կպահեմ»,- ասել է Դոդոնը:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Դոդոնը մտադիր է վերականգնել Մոլդովայի ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի հետ, մոլդովական արտադրանքը վերադարձնել ռուսական շուկա և կարգավորել 2 երկրների համագործակցությունն էներգետիկ ոլորտում: