4404 դիտում
14:37 15-11-2016
Մեր օրերը հասած աշխարհի ամենահին կատարյալ գլոբուսի հեղինակը պորտուգալացի Մարտին Բեհայմն է․ հետաքրքիր փաստեր
Մարտին Բեհայմը ծնվել է 1459 թվականի սեպտեմբերի 27-ին Ֆրանկոնիայի Նյուրնբերգ քաղաքում՝ հարուստ վաճառականի ընտանիքում: Վերջինիս ընտանիքը ծագումով Բոհեմիայից էր և այստեղ էր եկել ու հիմնավորվել 14-րդ դարի սկզբին: Հայրը առևտուր էր անում Վենետիկում և տեղի քաղաքային սենատի անդամ էր հանդիսանում: Մարտինը պատանի տարիքից մասնակցում էր հոր գործերին:
Վերջինիս մահվանից հետո, 1474 թվականին աշխատանքի անցավ. նա կրկին առևտրով զբաղվեց: Հարազատների՝ Լեոնարդի և Յորիուս վան Դորպի հետ զբաղվում էր կտորեղենի վաճառքով, որը ներկրվում էր բելգիական Մեխելեն քաղաքից: 1478 թվականին Բեհայմը տեղափոխվում է Անտվերպեն: Այստեղ աշխատանքի է անցնում ներկարարական արհեստանոցում: Հենց այստեղ էլ Մարտինը սովորում է թվաբանությունը: Կա վարկած, որ նրա ուսուցիչն է եղել Յոհան Մյուլլերը՝ մեծ աստղագետ ու մաթեմատիկոս:
1490 թվականին Բեհայմը առևտրի նպատակով վերադառնում է ծննդավայր: Վերադառնալու նպատակներից մեկն էլ մոր ժառանգության ստացումն էր: Գեորգ Հոլցշուերը, ով քաղաքի խորհրդի անդամ էր, ճանապարհորդել էր դեպի Եգիպտոս և Ավետյաց երկիր, հետաքրքրվում էր աշխարհագրական հայտնագործություններով:
Վերջինս համոզեց Բեհայմին մնալ Նյուրնբերգում և ստեղծել գլոբուս, որի վրա պատկերված լինեն պորտուգալացիների վերջին հայտնագործությունները: 1492 թվականին սկզբին գլոբուսը պատրաստ էր: Նրա վրա պատկերված էին եվրոպացիների աշխարհագրական գիտելիքները՝ Ամերիկայի հայտագործման շեմին: Գլոբուսը կոչվեց «Երկրային խնձոր»: Դրա տրամագիծը կազմում է 507 մմ, բացակայում են աշխարհագրական լայնություններն ու երկայնությունները: Սակայն նշված են հասարակածը, միջօրեկանն ու արևադարձերը, ինչպես նաև կենդանակերպի նշանները:
Նմանատիպ նյութեր
1995 դիտում
11:12 15-04-2014
Կատարյալ քայլերթ. ներկայացնում են կատարյալ ճապոնացիները
814 դիտում
20:47 02-05-2023
Մարտին 12-ամսյա գնաճը կտրուկ նվազել է՝ ամսվա վերջին կազմելով 5.4%. Մարտին Գալստյան
2804 դիտում
12:17 13-09-2015
Հետաքրքիր փաստեր՝ աշխարհի տարբեր անկյուններից. ֆոտոշարք
Այս բաժնից
2800 դիտում
22:38 29-09-2024
Վեհափառի ձեռամբ օծվեց Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ
3295 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը