1387 դիտում
10:11 15-11-2016
Գլխավոր դատախազը գործում է Աղվան Հովսեփյանի թելադրանքով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գործում է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի թելադրանքով: Նման եզրահանգման կարելի է գալ երեկ տարածված հաղորդագրության բառապաշարից. «…նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել Սարի թաղում զանգվածային անկարգություններ իրականացնելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով ճեղքել ոստիկանական պատնեշը, անկարգության մասնակիցներին հասցնել ՊՊԾ գունդ, օժանդակել 2016 թվականի հուլիսի 17-ից հիշյալ գունդը զավթած անձանց հանցավոր գործողություններին»:
Ճիշտ և ճիշտ 2008 թվականի մարտի 1-ի գործի բառապաշարն է: Այդ ժամանակ ՀՀ գլխավոր դատախազը Աղվան Հովսեփյանն էր, ում ջանքերով նման հիմնավորումներով 100-ից ավել քաղաքացիներ լցվեցին բանտերը: Եվ հիմա ՊՊԾ գնդի գրավման ու Սարի թաղում հուլիսի 29-ի բախումների դեպքերը միացվել են 1 վարույթում: Իսկ ինչով է պայմանավորված այս որոշումը:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ սպասվող համաներմանն ընդառաջ՝ հրահանգվել է խստացնել քաղաքական հնչերանգ ունեցող գործերի մեղադրանքները, որպեսզի անցանկալիները «չհամաներվեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3076 դիտում
08:18 28-01-2015
Աղվան Հովսեփյանի եղբոր՝ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանի կարծիքը Պերմյակովի պատժի մասին. ՀԺ
1324 դիտում
22:19 19-10-2023
Աղվան Հովսեփյանի եղբոր՝ Ռուբեն Հովսեփյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արդարացման հիմքով
Այս բաժնից
1438 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»