211652_close_icon
views-count3095 դիտում article-date 10:36 15-11-2016

«Ալյանս» կուսակցության փոխնախագահը 4 տարվա ազատազրկման է դատապարտվել. «Հայկական ժամանակ».

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, խարդախության մեղադրանքով 4 տարվա ազատազրկման է դատապարտվել «Ալյանս» կուսակցության փոխնախագահ Սարգիս Հարությունյանը։ Նա 2013թ. օգոստոս ամսին, նախնական համաձայնության գալով Արմեն Բաղդասարյանի հետ, խարդախությամբ հափշտակել է Զարեհ Հովհաննիսյանին պատկանող առանձնապես խոշոր չափի 4,731,408 ՀՀ դրամին համարժեք 8,800 եվրո գումարը։ Նրա նկատմամբ նախաքննության և դատաքննության ընթացքում որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ 2015 թվականին վճռել է Սարգիս Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտներ Սարգիս Հարությունյանը դատավճիռը բողոքարկել է թե՛ Վերաքննիչ, և թե Վճռաբեկ դատարաններում, սակայն անօգուտ, մի քանի օր առաջ նրա դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։ Մեր տեղեկություններով, Սարգիս Հարությունյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր