211652_close_icon
views-count2821 դիտում article-date 15:41 22-01-2015

Կաշառակերության մեղադրանքով ազատազրկման է դատապարտվել Իրանի նախկին փոխնախագահը

Կաշառակերության և պետական միջոցները վատնելու մեղադրանքով 5.5 տարվա ազատազրկման է դատապարտվել Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Ռահիմին: Վճիռը կայացրել է Իրանի Գերագույն դատարանը, հաղորդում է Tass գործակալությունը: Բացի այդ, Ռահիմին պետք է պետբյուջե վերադարձնի 28,5 մլրդ ռիալը (շուրջ 1,1 մլն դոլար) և վճարի շուրջ 400,000 դոլար տուգանք: Վերջինիս դատարանը նախապես դատապաչտել էր 15 տարվա ազատազրկման, սակայն բողոքից հետո Վերաքննիչ դատարանը վերանայել էր դատավճիռը և պետությանը հասցված վնասը և մեղմել վճիռը: Մոհամմադ Ռեզա Ռահիմին զբաղեցրել է Իրանի առաջին փոխնախագահի պաշտոնը 2099-2013 թթ-երին՝ Մահուդ Ահմադինեժադի ղեկավարման ժամանակ:

Նմանատիպ նյութեր