Իսրայելը սահմանափակում է նամազի կանչող ձայնի բարձրությունը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հավանության է արժանացրել մուսուլմաններին մզկիթներում տեղադրված բարձրախոսների միջոցով նամազի կանչելու ձայնը ցածրացնելու մասին օրինագծին, հաղորդում է BBC-ն։
Պաղեստինյան ինքնավարության ներկայացուցիչները գտնում են, որ այդկերպ սահմանափակում են իրենց իրավունքները, սակայն Նեթանյահուն հայտարարել է, որ հետևում է եվրոպական երկրների օրինակին։
«Իսրայելում կրոնապաշտության ազատություն կա, սակայն այն չպետք է վնասի կյանքի որակին»,-պարզաբանել է Իսրայելի վարչապետը։
Պաղեստինի կարծիքով՝ օրենքը վտանգ է պարունակում իր մեջ և կարող է պատերազմ հրահրել տարածաշրջանում։