1223 դիտում
16:49 15-11-2016
Քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններում թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը պետք է ավելի հրապարակային լինի. Տ. Մարգարյան
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետարանի ենթակայության ծառայություններին հանձնարարել է ներկայացնել առաջարկություններ՝ թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը հանրության համար հասանելի դարձնելու ուղղությամբ:
«Գաղտնիք չէ, որ այսօր մայրաքաղաքի բազմաթիվ բնակիչների համար աշխատանք գտնելը խնդիր է: Թեև այս հարցում Երևանի քաղաքապետարանը չի հանդիսանում խնդրի լուծման ուղիղ պատասխանատուն, այնուամենայնիվ, մենք մեր հնարավորությունների և լիազորությունների շրջանակում պետք է օգտակար լինենք մեր համաքաղաքացիներին՝ նրանց պատշաճ իրազեկելով մեր ենթակայության տակ գտնվող կառույցներում թափուր աշխատատեղերի մասին:
Քաղաքապետարանի ենթակայության տակ գործող կառույցները աշխատանքային հնարավորությունների մասին տեղեկատվությունը պետք է դարձնեն առավել հրապարակային՝ կիրառելով տեղեկատվության տարածման ժամանակակից ու հասանելի բոլոր գործիքները՝ այդ թվում քաղաքապետարանի պաշտոնական կայքը և սոցիալական ցանցի համապատասխան էջերը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
2053 դիտում
16:40 20-03-2015
Ռուսաստանում թափուր աշխատատեղերի թիվը գերազանցում է գործազուրկների թվին
Այս բաժնից
1045 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1018 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
943 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր