211652_close_icon

Երևանի քաղաքապետարանը տեղեկատվություն է ներկայացրել ենթակայության կազմակերպություններում առկա թափուր աշխատատեղերի մասին

views-count5850 դիտում article-date 23:07 25-11-2016
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցություններից մեկի ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետարանի ենթակայության ծառայություններին հանձնարարել էր ներկայացնել առաջարկություններ՝ թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը հանրության համար հասանելի դարձնելու ուղղությամբ: Քաղաքապետի համապատասխան հանձնարարականով՝ թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունն այսուհետ հասանելի կլինի քաղաքապետարանի և վարչական շրջանների քաղաքացիների սպասարկման բաժիններում, Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում՝[url=https://www.yerevan.am/am/job/erewani-k-aghak-apetarani-ent-akayowt-yamb-gortsogh-p-ak-bazhnetirakan-enkerowt-yownneri-t-ap-owr-ha/] հետևյալ հղումով[/url] քաղաքապետարանի սոցցանցերի էջերում: Այս կերպ մենք ցանկանում ենք քաղաքապետարանի ենթակայության տակ գործող կառույցներում առկա թափուր հաստիքների մասին քաղաքացիներին իրազեկելու նոր մշակույթ ձևավորել՝ հնարավորությունների ու լիազորությունների շրջանակում օգտակար դառնալով մեր համաքաղաքացիներին: Նոյեմբերի 25-ի դրությամբ Երևանի քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում առկա է 52 թափուր հաստիք, որից 28-ը՝ առողջապահության ոլորտում, իսկ 24-ը՝ տրանսպորտի ոլորտում:

Նմանատիպ նյութեր