3312 դիտում
17:21 15-11-2016
Եվրամիության պատվիրակության հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում հետագա համագործակցության հեռանկարները:
«Եվրամիությունը մեծ աջակցություն է ցուցաբերում Հայաստանում գյուղատնտեսության բնագավառի զարգացմանը, ինչը շատ բարձր է գնահատվում ՀՀ կառավարության կողմից: Այնուամենայնիվ, ոլորտում դեռ առկա են շատ խնդիրներ, որոնց լուծման համար մենք ակնկալում ենք ձեր օժանդակությունը», - ողջունելով հյուրերին նշել է նախարար Առաքելյանը:
Պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն իր հերթին տեղեկացրել է, որ Եվրամիությունը նախատեսում է շարունակել աջակցությունը գյուղատնտեսության բնագավառում` միաժամանակ հավելելով, որ անհրաժեշտ է ճշգրտել այն ուղղությունները, որոնցում հայկական կողմն առավել նպատակահարմար է գտնում փոխգործակցել` ելնելով երկրի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս առաջնահերթություններից և գերակա խնդիրներից:
Ագրարային ոլորտի առաջնային խնդիրների թվում նախարար Իգնատի Առաքելյանը, մասնավորապես, առանձնացրել է գյուղատնտեսության վերավարկավորման, կոոպերացիայի զարգացման, սուբսիդավորման ծրագրերի, իսկ վերամշակող ճյուղում` մթերման գործընթացի բարելավման հարցերը:
Նախարարը կարևորել է նաև անասնապահության ոլորտի զարգացումը, ինչը կնպաստի արտադրանքի ծավալների, ինչպես նաև ֆերմերների եկամուտների ավելացմանը:
Պատվիրակության անդամները վստահեցրել են, որ ներկայացված առաջարկները հանգամանորեն կուսումնասիրվեն և հնարավորության դեպքում կներառվեն հետագա համատեղ ծրագրերի մեջ: Անհրաժեշտության դեպքում հայկական կողմին կտրամադրվի նաև խորհրդատվական ծառայություն:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին [/b]
Նմանատիպ նյութեր
3090 դիտում
16:20 16-03-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են Եվրամիության հետ համագործակցության հեռանկարները
2409 դիտում
16:21 12-11-2016
ՀՀ ՊՆ-ում քննարկվել են Եվրամիության հետ ռազմական համագործակցության հեռանկարները
Այս բաժնից
889 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
784 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին