3090 դիտում
16:20 16-03-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են Եվրամիության հետ համագործակցության հեռանկարները
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Եվրոպական Հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների Գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով բաժնի ղեկավար Մաթիո Բուզկեի գլխավորած պատվիրակությանը:
«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտը` որպես մեր երկրի տնտեսության գերակա ուղղություն վերջին տարիներին դինամիկ աճ է գրանցում, ինչին մեծապես նպաստում են նաև Եվրամիության և միջազգային կազմակերպությունների հետ իրականացվող համատեղ ծրագրերը, այդ թվում` նաև գյուղատնտեսության առաջնահերթ խնդիրներից մեկի` կոոպերատիվների ստեղծմանն ու զարգացմանը ուղղված «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացում» («ENPARD») ծրագիրը: Այս ծրագիրը հաջող ընթացք է ունեցել ու շոշափելի արդյունքներ է տվել և հուսով եմ, որ այն կունենա իր շարունակությունը», - ողջունելով հյուրերն` նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արևելյան հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման բյուջետային աջակցության ծրագրերը և ներկայացվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ծրագրերի շրջանակներում նախապայմանների կատարման ընթացքը:
Նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ 2015 թվականին մեր երկրում ընդունվել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքը, նախարարությունում ստեղծվել է գյուղատնտեսական կոոպերատիվների աջակցության կառուցվածքային ստորաբաժանում, հանրապետության բոլոր մարզերում իրականացվել է շուրջ 50 ուսումնական դասընթաց կոոպերատիվների գործունեության վերաբերյալ: Այս տարի Եվրամիության օժանդակությամբ նոր օրենսդրությամբ կստեղծվեն շուրջ 45 նոր կոոպերատիվներ:
Նախարարը նաև ընդգծել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հետևողական է ծրագրերի թափանցիկության և դրանց վերաբերյալ իրազեկության ապահովման հարցում, և այս առումով 2015 թվականին իրականացրել է լայնածավալ աշխատանք:
Զրույցի ընթացքում Սերգո Կարապետյանը շեշտել է նաև օրգանական գյուղատնտեսության զարգացման նախաձեռնության ծրագրի կարևորությունը:
Կողմերը քննարկել են նաև գյուղատնտեսության ոլորտում հետագա երկկողմ համագործակցության հեռանկարները, մասնավորապես Վեդու ջրամբարի կառուցման հետ կապված Արարատի և Արմավիրի մարզերում կոոպերատիվների ստեղծման և ոռոգման նորագույն տեխնոլոգիաների, այն է` կաթիլային համակարգերի ներդրման հնարավորությունը:
Բարձր գնահատելով Եվրամիության հետ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության ներկա վիճակը` նախարարը համոզմունք է հայտնել, որ ագրարային ոլորտում փոխգործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել:
Նմանատիպ նյութեր
2406 դիտում
16:21 12-11-2016
ՀՀ ՊՆ-ում քննարկվել են Եվրամիության հետ ռազմական համագործակցության հեռանկարները
3309 դիտում
17:21 15-11-2016
Եվրամիության պատվիրակության հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
10431 դիտում
20:52 03-07-2017
Քննարկվել են ԱԶԳ-ի հետ համագործակցության հեռանկարները գյուղատնտեսության ոլորտում
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
742 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված