211652_close_icon
views-count2797 դիտում article-date 13:50 16-11-2016

Պուտինին պետք չէ հավատալ. սենատոր Ջոն Մաքքեյն

Ամերիկացի սենատոր, Սենատի՝ զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախգահ Ջոն Մաքքեյնը հայտարարություն է տարածել ռուս-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ՝ ասելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հավատալ չի կարելի։ Հայտարարությունը տեղադրվել է Ջ. Մաքքեյնի [url=http://www.mccain.senate.gov/public/index.cfm/press-releases?ID=149CA4EF-C494-4824-88D4-D0DBA7820980]կայքում[/url]։ Նրանում, մասնավորապես, ասվում է. «Վլադիմիր Պուտինը վերամիավորվել է սիրիական ժողովրդի դեմ բարբարոս պատերազմին՝ մեծամասշտաբ օդային և հրթիռային հարվածներ հասցնելով Հոմսին ու Իդլիբին։ Շուտով կարող է ևս մեկ դաժան հարձակում տեղի ունենալ Հալեպի վրա։ ԱՄՆ-ի նախագահական անցման փուլի հետ Վլադիմիր Պուտինը վերջերս ասաց, որ ցանկանում է բարելավել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Մենք պետք է այդ հայտարարություններին վստահենք այնպես, ինչպես մյուս այլ հայտարարություններին, որոնք արվել են ՊԵԿ-ի նախկին գործակալի կողմից, ով թաղել է իր երկիրը բռնապետության մեջ, սպանում է իր քաղաքական հակառակորդներին, ավերում իր հարևաններին, սպառնում Ամերիկայի դաշնակիցներին և փորձ անում խաթարել Ամերիկայի ընտրությունները»։ Նա հավելել է, որ Օբամայի ադմինիստրացիայի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերագործարկելու վերջին փորձն ավարտվեց Պուտինի՝ Ուկրաինա ներխուժմամբ և Մերձավոր Արևելքում ռազմական միջամտությամբ։

Նմանատիպ նյութեր