1914 դիտում
16:20 20-11-2014
Մենք ոչինչ չունենք պատասխանելու Պուտինին. Ջոն Մաքքեյն
ԱՄՆ Սենատի անդամ Ջոն Մաքքեյնը կոչ է արել կտրուկ հակադրվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «վայրի ամբիցիաներին» այն է` վերականգնել ռուսական կայսրությունը և Ուկրաինային իրական օգնություն ցույց տալ:
Այս մասին նա հայտնել է Չեխոսլովակիայում Թավշյա հեղափոխության 25-րդ տարելիցին նվիրված քննարկման ընթացքում, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:
«Իսկ այսօր, երբ Ռուսաստանից քարոզչության հոսք է նկատվում Բալթյան երկրներ և այլն, ուղղված է ռուսախոս բնակչությանը, մենք, անկեղծ ասած, ոչինչ չունենք պատասխանելու:
Իսկ ի՞նչ պետք է մենք անենք. մենք չպետք է ներքաշվենք երրորդ Համաշխարհայինի մեջ, մեզ նույնիսկ սառը պատերազմ սկսել պետք չէ, մենք պետք է սատար կանգնենք ՆԱՏՕ-ի սկզբունքներին և անենք հնարավորը, որպեսզի օգնենք ուկրաինացիներին, ովքեր չեն ցանկանում մնալ Մոսկվայի «օրբիտայում», այլ ուզում է, որ Եվրոպայի մասնիկը կազմեն: Մենք պետք է նրանց օգնենք և ոչ միայն զենքով: Պետք է դա անել Ուկրաինայի անունից, ինչպես ժամանակին դա արեց նախագահ Ռեյգանը՝ կիսելով Չեխիայի ժողովրդի կարծիքը, երբ խոսում էր Վացլավ Գացվելի անունից»,-ասել է սենատոր Մաքքեյնը, ով հանդիսանում է Ուկրաինային օգնություն ցուցաբերելու ակտիվ կողմնակից:
Նմանատիպ նյութեր
2797 դիտում
13:50 16-11-2016
Պուտինին պետք չէ հավատալ. սենատոր Ջոն Մաքքեյն
2248 դիտում
19:08 14-11-2014
Օբաման պետք է պատասխան տա անմեղ ուկրաինացիների մահվան համար. Ջոն Մաքքեյն
1125 դիտում
11:15 04-12-2014
ԱՄՆ-ն մինչև 2020 թ-ը կսկսի գազ մատակարարել Եվրոպային. Ջոն Մաքքեյն
Այս բաժնից
436 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
457 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1066 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN