Էրդողանը վստահեցրել է, որ սիրիական ընդդիմությունը Թուրքիայի օժանդակությամբ շուտով հետ կգրավի Էլ-Բաբը
Սիրիայի ազատ բանակը Էլ-Բաբ քաղաքից ընդամենը 2 կմ հեռավորության վրա է գտնվում և շուտով թուրքական բանակի օգնությամբ այն կգրավի։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Կարծում եմ, որ Էլ-Բաբի գրավման օպերացիան երկար չի տևի։ Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերը խոստացել են, որ հետ կքաշվեն Եփրատից դեպի արևելք։ Հույս ունեմ, որ իրենց խոսքը կպահեն»,-ասել է Էրդողանը մամուլի ասուլիսում։
Նշենք, որ թուրքական ուժերը և Սիրիայի ազատ բանակը հաճախակի առճակատում են ունենում քրդական զինված ուժերի հետ, որոնց մեղադրում են Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու մեջ։