1582 դիտում
16:37 19-01-2015
«Իսլամական պետություն»-ը կգրավի Մեքքան
Newsweek թերթը գրել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հարձակումների աշխարհագրությունը վկայում է, որ նրա առաջնորդները նպատակ ունեն ամրացնել իրենց խմբավորման հեղինակությունը և դրա համար նրանց անհրաժեշտ է մահմեդականների կրոնական քաղաքները իրենց հովանու ներքո վերցնել:
Վերջերս խմբավորման զինյալները Իրաքից Սաուդյան Արաբիա թափանցելու փորձ են արել: Դա վկայում է այն մասին, որ «Իսլամական պետության» ղեկավարները փորձում են ընդլայնել իրենց ազդեցությունը Պարսից Ծոցի երկրների վրա, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի: Այժմ «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքրա ալ-Բաղդադիի առաջնային նպատակը սրբազան քաղաքների՝ Մեքքայի և Մեդինայի վրա վերահսկում հաստատելն է:
Վերջին ամսիների ընթացքում Բաղդադին բազմիցս անգամ կոչ է արել հարձակումներ իրականացնել Սաուդյան Արաբիայի տարածքում, իսկ դրան հաջորդել են շիաների՝ Էշ-Շարկիա նավթով հարուստ շրջանում իրականացված հարձակումները:
Զինյալների կողմից հարձակումների կարող է ենթարկվել Պարսից ծոցի մյուս երկրներում գտնվող շիա բնակչությունը: Ըստ թերթի՝ ինչքան երկար ժամանակ լինի խմբավորման զարգացման համար, այդքան ավելի դժվար կլինի տարածաշրջանը ազատել նրա զինյալներից:
Իսլամական պետությունը իր առաջնորդի գլխավորությամբ այս տարվա ամռանը Սիրիայի և Իրաքի զավթած տարածքներում խալիֆայություն է հռչակել: Այն Սիրիայում իր դիքերն է ամրապնդել՝ կռվելով կառավարական ուժերի դեմ: Նրանց գործողությունների արդյունքում հազարավոր մարդիկ են զոհվել, հարյուր հազարավորները փախստականի կարգավիճակում են, մի քանի հազարն էլ գերի է ընկել:
2014թ-ի օգոստոսին, ըստ Կենտրոնական հետախուզական վարչության՝ օտարերկրյա վարձկանների թիվը Իսլամական պետության շարքերում հասել է 31.500-ի: Խմբավորման շարքերում 80 երկրների ներկայացուցիչներ են կռվում: Այդ երկրներներից են՝ Ֆրանսիան, Գերմանիան, Անգլիան, Մարոկկոն, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ն, Կանադան: Եվրոպական երկրների իշխանությունները մտահոգություն են հայտնել, որ վերադառնալով հայրենիք, ջիհադիստների այսպես ասած «կամավորները» իրենց երկրներում կպատրաստեն ահաբեկչություններ:
Նմանատիպ նյութեր
2472 դիտում
23:17 29-07-2020
Մեքքան այս տարի կընդունի միայն 10 հազար ուխտագնացի
4317 դիտում
21:17 29-06-2014
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը պատրաստվում է իսլամական խալիֆայություն ստեղծել. ԶԼՄ-ներ
3555 դիտում
10:37 06-06-2015
«Բարսելոնա»-«Յուվենտուս». Ո՞վ կգրավի այսօր Բեռլինը
Այս բաժնից
1321 դիտում
16:08 22-12-2024
Կամչատկայում եռօրյա որոնումների արդյունքում գտել են անհետացած ինքնաթիռը, որի անձնակազմը ողջ է
961 դիտում
15:49 22-12-2024
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ. ԶԼՄ
910 դիտում
15:22 22-12-2024
Աբխազիայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել պատգամավորի նկատմամբ