211652_close_icon
views-count3646 դիտում article-date 16:11 17-07-2016

Էրդողանը վստահեցրել է Պուտինին, որ կապահովի ռուս զբոսաշրջիկների անվտանգությունը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի միջև հեռախոսաին զրույց է տեղի ունեցել, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով Կրեմլի տարածած հաղորդագրությանը: Ըստ այդ հաղորդագրության՝ Էրդողանը վստահեցրել է Ռուսաստանի նախագահին, որ Թուրքիան բոլոր միջոցառումները կձեռնարկի, որպեսզի ապահովի Թուրքիայում հանգստացող բոլոր զբոսաշրջիկների անվտանգությունը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի ուշ հաստատել է, որ Պուտինն ու Էրդողանը կարող են հանդիպել օգոստոսին:

Նմանատիպ նյութեր