1527 դիտում
19:16 17-11-2016
Հայաստանում անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շրջանակում այցելություն կատարվեց ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
Հայաստանում անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շրջանակում նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան այցելեցին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` անվտանգային նոր մարտահրավերների գծով օգնականի տեղակալ, դոկտոր Ջեյմի Շին և ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի Հայաստանի պատասխանատու Գվեն Վամոսը: Նրանց ուղեկցում էին ՀՀ ԱԳՆ-ի Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, քաղաքական գիտությունների թեկնածու Գագիկ Հովհաննիսյանը, նույն վարչության ՆԱՏՕ-ի բաժնի պետ, բանասիրական գիտությունների թեկնածու Կարեն Իսրայելյանը և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի տեղակալ Սերոբ Բեջանյանը:
Հյուրերին ընդունեց ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի՝ գիտության գծով տեղակալ-Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը, ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Մանասյանը, ՊԱՀՀ-ի գիտնական-վերլուծաբանները:
Գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը հյուրերին ներկայացրեց Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի առաքելությունը, նպատակն ու հիմնական խնդիրները: Ծավալված զրույցի ընթացքում դոկտոր Քոթանջյանը և ՊԱՀՀ-ի գիտնական-վերլուծաբանները մանրամասն ներկայացրեցին Համալսարանի գիտակրթական ծրագրերը:
Նշվեց, որ ՊԱՀՀ-ում զգալի տեղ է հատկացվում կիբեռանվտանգությանը և տեղեկատվական ռեսուրսների կառավարմանը: Դրանց է միտված նաև ՊԱՀՀ-ի Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի հիման վրա Կիբեռանվտանգության և տեղեկատվական ռեսուրսների կառավարման ինստիտուտի ստեղծման ծրագիրը: Ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը հյուրերին ներկայացրեց Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվական-հաղորդակցային
տեխնոլոգիաների կենտրոնի պետ Արման Գրիգորյանը:
Դոկտոր Շին բարձր գնահատեց Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հետազոտական և կրթական ծրագրերը` վստահություն հայտնելով, որ դրանք էական նպաստ կբերեն ՀՀ պաշտպանական-անվտանգային համակարգի արդիականացմանը:
Նմանատիպ նյութեր
1563 դիտում
17:48 22-03-2017
Սերբիայի Պաշտպանական համալսարանի պատվիրակությունը այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
1372 դիտում
21:31 14-10-2019
Բալթյան պաշտպանական քոլեջի դեկանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
688 դիտում
19:55 11-12-2024
ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պետը հյուրընկալվել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում
Այս բաժնից
1447 դիտում
22:10 09-01-2025
Հերթական բուռն քննարկումը՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
1123 դիտում
21:44 09-01-2025
Հունվարի 1-7-ը հավաքագրվել է 90,990,000 դրամ