2125 դիտում
20:37 17-11-2016
Նախագահն ընդունել է Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով ԵՄ հանձնակատար Կառլոս Մոեդասին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով ԵՄ հանձնակատար Կառլոս Մոեդասին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «Հետազոտություն, գիտություն և նորարարություն» խորագրի ներքո Երևանում անցկացվող Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսությանը։
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և ընդգծել, որ կրթության, գիտության ոլորտները մշտապես հատուկ նշանակություն են ունեցել հայ ժողովրդի համար, և այսօր էլ մեր պետությունն իր զարգացման ճանապարհին շարունակում է ապավինել գիտելիքին, փորձում առավելագույնս ներգրավվել կրթության և գիտության ոլորտների զարգացմանն ուղղված այնպիսի ծրագրերում, ինչպիսին Արևելյան գործընկերության այս ձևաչափն է: ՀՀ Նախագահը կարևորել է արդեն երկրորդ անգամ այդ ոլորտներին նվիրված Երևանում անցկացվող հանդիպումը:
Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին, նշելով, որ ակտիվորեն և գործընկերային մթնոլորտում շարունակվում են Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունները: ՀՀ-ԵՄ համագործակցության խորացման առումով Նախագահը կարևոր ձեռքբերում է համարել այս տարի Հայաստանի՝ «Հորիզոն 2020» ծրագրի ասոցացված անդամ դառնալը: Զրուցակիցները երկուստեք կարևորել են հիշյալ ծրագիրը, որը կոչված է համախմբելու մարդկության ջանքերը և խթանելու ինտեգրացիոն գործընթացները Եվրոպական հետազոտական տարածքում:
ԵՄ հանձնակատար Կառլոս Մոեդասը գոհունակությամբ է նշել, որ երևանյան այսօրվա նախարարական երկխոսությամբ հիմքեր դրվեցին ապագայի համար: Նա ընդգծել է, թե տպավորված է այն հետազոտողներով, ում հետ այսօր հանդիպումներ է ունեցել և վստահ է, որ «Հորիզոն 2020» ծրագիրը նոր հնարավորություններ կբացի նաև Հայաստանի բուհերի համար, կօժանդակի գիտելիքը տեսական դաշտից կիրառելի դաշտ տեղափոխելու գործում, կնպաստի նաև փոքր և միջին նորարարական ձեռնարկությունների զարգացմանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-պորտուգալական երկկողմ հարաբերություններին: Պորտուգալացի քաղաքական գործիչ Կառլոս Մոեդասը մեծագույն ակնածանքով է խոսել պորտուգալահայ հայտնի գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի մասին, ով, նրա խոսքով, մեծ ներդրում է ունեցել Պորտուգալիայի գիտության, կրթության, մշակույթի զարգացման գործում:
Նմանատիպ նյութեր
908 դիտում
16:54 15-09-2015
Արմեն Աշոտյանը Բրյուսելում հանդիպել է ԵՀ գիտության, հետազոտությունների և նորարարության հանձնակատարին
951 դիտում
21:02 18-11-2022
Բրյուսելում կայացել է Հետազոտությունների և նորարարության հարցերով ԵՄ-Հայաստան համատեղ կոմիտեի անդրանիկ նիստը
2090 դիտում
18:26 11-12-2017
Նախագահն ընդունել է Գիտության և համաշխարհային հարցերով Պագուոշյան համաժողովների գլխավոր քարտուղարին
Այս բաժնից
415 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
538 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
991 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը