211652_close_icon
views-count3387 դիտում article-date 10:32 18-11-2016

Կադրային ջարդ Առողջապահության նախարարությունում. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ առողջապահության նախարարությունում կադրային ջարդ է սկսվել։ Նախարար Լևոն Ալթունյանը առաջին հերթին փորձում է ազատվել նախարարության գիտակ կադրերից։ Իր դիմումի համաձայն առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է Վահան Պողոսյանը։ Ի դեպ, Պողոսյանը համարվում էր ոլորտի պրոֆեսիոնալներից և իբրև փոխնախարար պաշտոնավարում էր 2001 թվականից։ Թև ինչո՞ւ է Ալթունյանը ցանկանում ազատվել հենց պրոֆեսիոնալներից, ինչպիսին Վահան Պողոսյանն է, դժվար է ասել, իրողությունն այն է, որ նորանշանակ նախարարը առողջապահության նախարարությունը համալրում է Ինգո-Արմենիայից իր հետ բերած կադրերով»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր