3345 դիտում
12:51 18-11-2016
Մեկնարկել է «Երգը՝ բարեկամության կամուրջ» ռուսական երգի 4-րդ փառատոնի քաղաքային փուլը
Մայրաքաղաքի Ջոն Կիրակոսյանի անվան հ. 20 հիմնական դպրոցում մեկնարկել է «Երգը՝ բարեկամության կամուրջ» ռուսական երգի 4-րդ փառատոնի քաղաքային փուլը:
Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ԿԳ և Մշակույթի նախարարությունների աջակցությամբ՝ «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան ՀԿ և «Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոն» ՀԿ կողմից անցկացվող փառատոնի նպատակը ռուսական մշակույթը և հոգևոր արժեքները ներկայացնելն է:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ընդգծել է, որ արդեն ավանդական դարձած փառատոնը երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ևս մեկ խորհրդանիշ է:
«Փառատոնը, որին մասնակցում են քաղաքապետարանի ենթակայության հիմնական և միջնակարգ դպրոցների տասնյակ աշակերտներ, այսօր արդեն ոչ միայն երգի, այլև ռուսական մշակույթի յուրօրինակ տոն է դարձել: Տարեցտարի նոր մոտեցումների կիրառմամբ այն ավելի լայն շրջանակներ է ընդգրկում: Այս տարի փառատոնի շրջանակում անցկացվել է նաև շարադրությունների մրցույթ», - նշել է Գայանե Սողոմոնյանը:
Քաղաքային փուլին մասնակցել է նախնական փուլերը հաղթահարած 35 աշակերտ: Բոլոր մասնակիցները կարժանանան Երևանի քաղաքապետի պարգևների, իսկ ժյուրիի կողմից բարձր գնահատականների արժանացած 11 աշակերտ կմասնակցի փառատոնի հանրապետական փուլին:
Նմանատիպ նյութեր
3526 դիտում
13:50 10-07-2024
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Հեղինակային երգի» միջազգային փառատոնի նախընտրական փուլը (տեսանյութ)
2050 դիտում
17:24 29-07-2024
Կայացավ «Ջավախքի ձայնը» երգի մրցույթ-փառատոնի լսումների 2-րդ փուլը
763 դիտում
21:48 16-06-2023
Բարեկամության նոր կամուրջ․ Գորիսի և ռուսական Սեստրորեցկի միջև կնքվել է համաձայնագիր
Այս բաժնից
481 դիտում
17:34 21-01-2025
Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը. Սեյրան Օհանյան
820 դիտում
15:50 21-01-2025
Մետրոյի արդիականացման և նոր կայարանների ծրագրերին առնչվող ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել