211652_close_icon
views-count709 դիտում article-date 21:48 16-06-2023

Բարեկամության նոր կամուրջ․ Գորիսի և ռուսական Սեստրորեցկի միջև կնքվել է համաձայնագիր

ՀՀ Սյունիքի մարզպետարանում Գորիսի և Սեստրորեցկի միջև կնքվել է համաձայնագիր` ի նշան նոր համագործակցության մեկնարկի և կայուն զարգացման, տեղեկանում ենք Գորիսի համայնքապետարանից։

«Համաձայնագիրը ստորագրել են Գորիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտյոմ Աղաջանյանը և Սեստրորեցկ քաղաքի վարչակազմի ղեկավար Անդրեյ Իվանովը։

Համաձայնագրում մասնավորապես շեշտվում են կրթական, մշակութային, սպորտի, զբոսաշրջության ոլորտներին վերաբերող հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր