211652_close_icon
views-count4613 դիտում article-date 15:16 18-11-2016

Թուրքիան Ռուսաստանի հետ բանակցություններ է սկսել C-400 ԶՀՀ-ներ ձեռք բերելու շուրջ

Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանի հետ բանակցություններ են սկսել միջին ու մեծ հեռահարության C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերելու շուրջ։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիքը։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը հայտարարել էր, որ Անկարան ու Մոսկվան ամենայն հավանականությամբ կքննարկեն նոր ՀՀՊ համակարգերի ստեղծման հարցում հնարավոր համագործակցությանն անռչվող հարցեր։ Նախաձեռնությունը պատկանում է Թուրքիային։ Հարցն ավելի վաղ քննարկվել էր ՌԴ-ի ու Թուրքիայի նախագահների միջև հոկտեմբերի 10-ին Ստամբուլում տեղի ունեցած հանդիպմանը։ C-400-ն մեծ ու միջին հեռահարության զենիթահրթիռային համակարգ է։ Այն սպառազինությունների շարքն է մտել 2007 թվականին։ Նախատեսված է օդատիեզերական հարձակումների բոլոր ժամանակակից ու հեռանկարային միջոցների ոչնչացման համար։

Նմանատիպ նյութեր