211652_close_icon
views-count30426 դիտում article-date 09:35 19-11-2016

Թալանել են ապրիլյան օրերին զոհված զինծառայող Սարգիս Գասպարյանի հոր ավտոմեքենան. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ գիշերը թալանել են ապրիլյան պատերազմի զոհերից Սարգիս Գասպարյանի հոր՝ Արթուր Գասպարյանի, մեքենան: Մեքենայից տարել են ամեն ինչ, այդ թվում գազի բալոնը, մեքենայում եղած ալյուրը, շաքարավազը, սուրճը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ նախօրդ օրն առավոտյան 8:10-ին Արթուր Գասպարյանից հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 16-ին ժամը 23:30-ից մինչև նոյեմբերի 17-ը ժամը 07:30-ը ընկած ժամանակահատվածում ապակին կոտրելու միջոցով Երևանի Շենգավիթ համայնքի Շիրակի փողոցի 6 ա շենքի բակում կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայից գողություն է կատարվել: Հիշեցնենք, որ Սարգիսը Գասպարյանը վիրավորվել էր ապրիլի 29-ին, երբ փորձել էր օգնել և կրակի տակից դուրս բերել վիրավոր ընկերոջը: Թշնամու արձակած կրակոցներից վնասվել էին գրեթե բոլոր ներքին օրգանները: Սկզբում Սարգիսին վիրահատել էին Մարտակերտում, ապա տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց: Կյանքի ու մահվան միջև երկար կռիվ տալուց հետո մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Սարգիսը մահացել է: Դեպքից հետո, 20-ամյա զինծառայողի քույրը նամակով դիմել էր Պաշտպանության նախարարին՝ խնդրելով ծնողներին օգնել աշխատանք գտնելու հարցում: «…Հայրս առողջական խնդիրներ ունի, իսկ մորս աշխատավարձը կազմում է ընդամենը 24.000 դրամ, որով պետք է և՛ ընտանիք պահի, և՛ վարկը փակի»,- գրել էր Ինգա Գասպարյանը»: [b]Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր