211652_close_icon

Նավթի համաշխարհային գները բարձրացել են

views-count4408 դիտում article-date 11:18 21-11-2016
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների աճ է արձանագրվել։ Այդ են վկայում տվյալները։ Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքի NYMEX բորսայում WTI տեխասյան թեթև նավթի դեկտեմբերյան մատակարարումների արժեքը բարձրացել է 1,31 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 46.29 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի հունվարյան մատակարարումների արժեքը բարձրացել է 1.39 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 47.51 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր