Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնից հեռացող Բարաք Օբամային հրավիրել է Ռուսաստան, երբ վերջինս կցանկանա կամ հարմար կլինի։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն։
«Մենք նշեցինք, որ չնայած նրան, որ մեր միջև երկխոսությունն ընթացել է ոչ հեշտ, դժվար է եղել իրար հետ աշխատելը, սակայն և ես, և նախագահ Օբաման ընդգծեցինք, որ միշտ հարգանքով ենք վերաբերվել միմյանց դիրքորոշումների նկատմամբ։ Ես շնորհակալություն հայտնեցի համատեղ տարիների աշխատանքի համար և ասացի, որ եթե անհրաժշետություն ու ցանկություն կլինի, ապա ուրախ կլինեմ նրան տեսնել»,-ասել է ՌԴ նախագահը Պերուում Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը։
Նշենք, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահները կարճ զրույց են ունեցել նիստից առաջ։ Նրանք զրուցել են նիստերի դահլիճում՝ Պուտինի համար նախատեսված աթոռի մոտ։