Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում նոյեմբերի 22-ին
1861 թ. – ծնվել է Դանիել Բեկ-Փիրումյանը, հայ նշանավոր ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտի գլխավոր հրամանատար, ազգային հերոս (մահ. 1921 թ.)։
1873 թ. – ծնվել է Հակոբ Մանանդյանը, հայ նշանավոր պատմաբան, բանասեր, աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (մահ. 1952 թ.)։
1963 թ. – Դալաս քաղաքում սպանվեց ԱՄՆ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդին (ծն. 1917 թ.)։
1986 թ. – Մայք Թայսոնը 20 տարեկանում դարձավ ծանր քաշային կարգում ամենաերիտասարդ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնը։
1988 թ. – ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց 1915-ի Հայոց Ցեղասպանությունը դատապարտող օրենք, որով ապրիլի 24-ը հայտարարվեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր և համարվեց ոչ աշխատանքային օր։
1993 թ. – Հայաստանում շրջանառության մեջ մտավ Հայկական դրամը։
1995 թ. – տեղի ունեցավ «Խաղալիքների պատմություն» մուլտֆիլմի պրեմիերան, այն ամբողջովին համակարգչով պատրաստված առաջին անիմացիոն լիամետրաժ 3D մուլտֆիլմն է։
2005 թ. – Գերմանիայի պատմության մեջ առաջին անգամ կանցլեր դարձավ կին՝ Անգելա Մերկելը։