211652_close_icon
views-count4092 դիտում article-date 10:59 22-11-2016

Վարչապետը «պրիմիտիվ գողության» մեծ գիտա՞կ. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Պարզվում է «պրիմիտիվ գողության» դեմ պայքարի դուրս եկած վարչապետը «պրիմիտիվ գողության» մեծ գիտակ է: Հենց նրա մտածած սխեմայով էլ տարիներ առաջ Հայաստանում հիմնվել է հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն, որը 2012թ-ից դարձել է ռուսական հայտնի «Ռոստելեկոմ» խմբի անդամ: Գործարքի գինը կազմել է 22.5 մլն դոլար: «ՋԻՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությանը «Հայռուսգազարդի» օժանդակությամբ չնչին գումարներ է ծախսել իր ցանցը Հայաստանով մեկ տարածելու համար, իսկ հետո էլ «Ռոստելեկոմին» իր բաժնետոմսերի 75 տոկոսը վաճառել է 22.5 մլն դոլարով: Ի դեպ՝ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վահան Մարտիրոսյանին Կարեն Կարապետյանը նշանակեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր