Ժոզե Մոուրինյո. Ես շատ դժգոհ եմ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Եվրոպայի Լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Ֆեյենորդից» կրած [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/16/95672/]պարտությունը[/url] (0:1):
«Իհարկե, ես շատ դժգոհ եմ: Մենք պարտվեցինց այն պահին, երբ արժանի չէինք դրան: 2-րդ խաղակեսւմ ավելի լավ խաղացինք, քան` առաջինում:
Մենք փորձեցինք հաղթել, իսկ մրցակիցը` չպարտվել: Մեր համար կրկնակի անհաջողություն էր. գոլի ժամանակ խաղից դուրս վիճակ էր:
Չեմ ցանկանում խոսել առանձին խաղացողների մասին: Ակնհայտ էր, որ որոշ ֆուտբոլիստներ ավելի լավ խաղացին մյուսներից: Հաջորդ հանդիպմանը մենք նորմալ կազմով կխաղանք», ասել է Մոուրինյոն: