5826 դիտում
09:18 23-11-2016
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է կատարել շաքարավազի գնի բարձրացման պատճառը հասկանալու համար. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել Հայաստանի շաքարավազի շուկան: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը:
«Հանձնաժողովը ֆիքսել է շաքարի գնի աճը և այժմ ուսումնասիրություն է կատարում գնի բարձրացման պատճառը հասկանալու համար: ՏՄՊՊՀ-ն առաջիկայում կհրապարակի ուսումնասիրության արդյունքները»,- ասաց Սահակյանը:
«ՀԺ»-ն երեկ գրել էր, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետներում շաքարավազի մանրածախ գինը հասել է 405 դրամի: Այսինքն շաքարավազը մոտ 10 տոկոսով թանկացել է, իսկ շաքարավազի ներմուծման մենաշնորհը պատկանում է հենց Սամվել Ալեքսանյանին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2957 դիտում
14:44 29-03-2021
ՏՄՊՊՀ-ն վարույթ կհարուցի շուկայում ձվի գնի բարձրացման մի շարք հանգամանքներ պարզելու համար
2007 դիտում
20:01 25-01-2021
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է արևածաղկի ձեթի մանրածախ գնի բարձրացման պատճառները
3563 դիտում
14:32 10-08-2020
ՏՄՊՊՀ-ն տուգանք է կիրառել «Ալեքս Հոլդինգ»-ի նկատմամբ՝ շաքարավազի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը