211652_close_icon
views-count4556 դիտում article-date 10:48 23-11-2016

Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ ԱԺ պատգամավո՞ր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մամուլում երեկ լուր շրջանառվեց այն մասին, որ ի թիվս այլոց ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Գյումրիից ԱԺ պատգամավորի թեկնածու է առաջադրվելու նաև Բալասանյանների ընտանիքի կրտսեր ներկայացուցիչներից: Բայց անակնկալն այն է, որ թեկնածուն լինելու է ոչ թե քաղաքապետի ավագ որդին գործարար՝ Միսակը, այլ կրտսերը` արտասահմաններում կրթված Խաչատուրը: Այս լուրը թերևս այնքան էլ հեռու չէ իրականությունից, քանի որ Միսակը նախընտրել է զբաղվել արտերկրում և Հայաստանում ունեցած իր բիզնեսով և մատնացույց արել առաջին մասնագիտությամբ միջազգայնագետ, երկրորդով իրավաբան եղբորը: Հանուն հարազատ մարզից պատգամավոր գնալու գաղափարի, Խաչիկը հրաժարվել է չինական Գուանչժոում տնտեսական հարցերով գլխավոր հյուպատոսի պաշտոնից: Բալասանյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ սա Գյումրիի քաղաքապետի հին որոշումն է: Նա քաղաքականությունում միշտ տեսել է Խաչատուրին, դրա համար էլ ուղարկել է տարբեր երկրներում կրթվելու-վերապատրաստվելու»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր