211652_close_icon
views-count1917 դիտում article-date 19:59 23-11-2016

Եվրախորհրդարանն ընդունել է ռուսական թշնամական քարոզչությանը հակազդելու մասին բանաձև

Եվրախորհրդարանի պատգամավորներն այսօր ընդունել են ռուսական քարոզչությանը հակազդելու մասին բանաձև, հայտնում է RIA Novosti-ին։ Բանաձևում պնդում կա, թե Մոսկվան ԵՄ-ի և Արևելյան Եվրոպայի երկրների նկատմամբ վարում է թշնամական քարոզչություն, որն իրականացնում է Sputnik գործակալության, RT հեռուստաալիքի, «Русский мир» հիմնադրամի ու «Ռոսսոստրուդնիչեստվո» գործակալության միջոցով: Լեհ պատգամավոր Աննա Ֆոտիգանի նախաձեռնությամբ ընդունված բանաձևում նշվում է, որ Ռուսաստանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ԵՄ անդամ երկրների ընդդիմադիր քաղաքական կուսակցություններին և կազմակերպություններին։ Բանաձևը կրում է խորհրդատվական բնույթ և պարտադիր չէ ԵՄ անդամ երկրների կողմից կատարման համար։

Նմանատիպ նյութեր