211652_close_icon
views-count2201 դիտում article-date 15:40 24-11-2016

Մարտին Շուլցը հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնից հեռանալու մասին

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ հեռանում է զբաղեցրած պաշտոնից, որպեսզի մասնակցի 2017 թվականի աշնանը Գերմանիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, հաղորդում է Ria Novosti-ն։ N24 հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ասել է. «Ես որոշում եմ կայացրել. այլևս Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնի համար չեմ առաջադրվի։ Իսկ հաջորդ տարի գլխավորելու եմ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական ցուցակը»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ մտադիր է 4-րդ անգամ առաջադրվել երկրի կանցլերի ընտրություններում։

Նմանատիպ նյութեր