4287 դիտում
19:51 24-11-2016
Մսամթերք արտադրող 8 ընկերությունում դիտարկումներ են իրականացվում
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է ոլորտային հանդիպումները տնտեսավարողների հետ՝ նպատակ ունենալով քննարկել տվյալ բնագավառում առկա իրավիճակն ու հիմնախնդիրները՝ դրանք համատեղ շտկելու և սննդամթերքի անվտանգությունն ապահովելու ակնկալիքով:
Նոյեմբերի 24-ին սննդամթերքի անվտանգությունը վերահսկող պետական կառույց էին հրավիրվել մսամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, մսամթերքի արտադրությունն ու ընդհանրապես կենդանական ծագման մթերքը ռիսկային համարելով՝ անդրադարձել է ոլորտին բնորոշ հիմնական բացթողումներին ու հնարավոր խախտումներին: Նա ընդգծել է, որ խնդիրների անտեսումը բերելու է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառման՝ առանց վերապահումների ու տարբերակումների, հավասարապես բոլոր անբարեխիղճների համար: «Մենք պատրաստ ենք ձեզ աջակցել, մասնագետներ տրամադրել, որպեսզի արտադրական շղթայում
գտնեք բացթողումները: Դուք էլ կարող եք օգտագործել այս հնարավորությունը և վերահսկող կառույցին ներկայացնել այն խոչընդոտներն ու խնդիրները, որոնք թույլ չեն տալիս մսամթերքի արտադրության ոլորտում ունենալ ցանկալի որակ: Կարծում եմ՝ մեզ համատեղ կհաջողվի սպառողներին ապահովել անվտանգ ու որակյալ մսամթերքով: Սա մեր թիվ մեկ խնդիրն է», - ասել է ոլորտի գլխավոր պատասխանատուն:
Ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը ներկաներին ծանոթացրել է ոլորտին ներկայացվող բոլոր պահանջներին՝ այդ թվում և ԵԱՏՄ- ի կողմից սահմանված: Նա առանձնացրել է հատկապես հումքի մթերմանը, արտադրական պրոցեսում օգտագործվող սննդային հավելումներին, հիգիենային, մակնշմանը, տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջները, ինչպես նաև նշել, որ, տնտեսավարողներին աջակցելու նպատակով, Ծառայության կողմից մշակվել է մսամթերքի արտադրության ոլորտում Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի՝ HACCP համակարգի, ներդրման ուղեցույց: Բանախոսը խիստ կարևորել է տնտեսավարողների կողմից սեփական լաբորատորիաներ հիմնելու անհրաժեշտությունը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ առնվազն հավատարմագրված լաբորատորիաների հետ պայմանագրի կնքումը:
Խոսվել է նաև տրանսպորտային միջոցներն անհրաժեշտ պայմաններով ապահովեու մասին:
Հանդիպման ավարտին Ծառայության պետ Ի. Կարապետյանը տեղեկացրել է, որ այս պահին արդեն ՍԱՊԾ-ն շուրջ 60 տնտեսավարող սուբյեկտների մոտ դիտարկում, մշտադիտարկում և ստուգում է իրականացվում՝ այդ թվում և 8 մսամթերք արտադրողների մոտ՝ «Մարիլա», «Նատֆուդ», «Մուշ», «Բեկոն պրոդուկտ», «Աթենք», «Բարի Սամարացի», «Բաբիկ-90» և «Նատալի Ֆարմ» ընկերություններում: «Ոլորտում լուրջ փոփոխություններ ենք կատարելու: «Կառավարության որոշմամբ՝ որոշ ժամանակ հետո կենդանիների մորթը բացառապես սպանդանոցային պայմաններում է իրականացվելու՝ էականորեն նվազեցնելով առկա ռիսկերը»,-եզրափակել է ՍԱՊԾ ղեկավարը: Մսամթերք արտադրողներին որոշակի ժամկետ է տրվել՝ արտադրական գործընթացն ամբողջությամբ սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար:
Նմանատիպ նյութեր
1782 դիտում
21:46 05-08-2019
Նախարար Խաչատրյանը հանդիպել է մսամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ
2171 դիտում
22:16 21-03-2016
Ձվի շուկայում և ձկնաբուծարաններում իրականացվում են դիտարկումներ
2443 դիտում
16:20 23-11-2016
ՍԱՊԾ-ն հայտնաբերել է խախտումներ. իրականացվում են դիտարկումներ
Այս բաժնից
2047 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
697 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա