211652_close_icon
views-count2171 դիտում article-date 22:16 21-03-2016

Ձվի շուկայում և ձկնաբուծարաններում իրականացվում են դիտարկումներ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով, շուկայահանված ձվի՝ անվտանգության պահանջներին համապատասխանությունը պարզելու նպատակով` մարտի 18-ից մինչև ապրիլի 5-ը մայրաքաղաքում և հանրապետության բոլոր մարզերում կիրականացնվի ձվի դիտարկում՝ ապահովելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները: Սուրբ Հարության տոնի կապակցությամբ ձվի սպառման ծավալների ավելացմանը զուգահեռ՝ Ծառայությունն ուշադրության կենտրոնում կպահի շուկան ամբողջությամբ՝ թե´ իրացման և թե´ արտադրության փուլերում: Ծառայության մասնագետներն այս օրերին կհետևեն ձվի մակնշման առկայությանը, պիտանիության ժամկետների պահպանմանն ու պահման պայմանների ապահովմանը: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մեկ այլ հրամանով, մարտի 21-ից սկսած` Գեղարքունիքի, Արմավիրի և Արարատի մարզերում գործող 24 տնտեսավարող սուբյեկտներում կիրականացվեն անասնահամաճարակային մշտադիտարկումներ՝ վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների ապահովությունը, կանխարգելիչ և բուժիչ միջոցառումների իրականացումը, ձկան և ջրային կենդանիների ու դրանցից ստացված արտադրանքի անասնաբուժասանիտարական անվտանգությունը, սանիտարական կանոններին և հիգիենիկ նորմերին համապատասխանությունը պարզելու նպատակով: Դիտարկումների և մշտադիտարկումների արդյունքներն ամփոփելուց հետո կներկայացվեն հանրությանը:

Նմանատիպ նյութեր