2968 դիտում
09:36 25-11-2016
Նախարար Վարդան Արամյանի՝ Նյու Յորք թռչելու տոմսը գնվել է 5.500 դոլարով. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի՝ Նյու Յորք թռչելու և վերադարձի տոմսը արժեցել է 2 միլիոն 743 հազար դրամ կամ ավելի քան 5 հազար 500 դոլար: Տոմսն այդչափ թանկ է եղել, քանի որ նախարարը թռել է բիզնես դասով:
Նման արտոնյալ կարգավիճակ ունեն միայն ԱԱԽ անդամները: Եվ հետաքրքիրն այն է որ այս տոմսը գնվել է վարչապետ Կարեն Կարապետյանի հայտնի հայտարարությունից հետո, թե ավիատոմսերի գնման դեպքում պետք է վերացնեք «պրիմիտիվ գողությունները»:
Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այս երթուղու բիզնես դասի տոմսերի շուկայական արժեքը շատ ավելի ցածր էլ է լինում 3-4 հազար դոլարի չափով: Այսինքն «էկենգը» այնքան էլ խնայողաբար չի մոտեցել այդ հարցին:
Մյուս կողմից էլ «էկենգը» նույն չվերթով մի տոմս ձեռք է բերել նաև էներգետիկայի նախարարության համար, որն արժեցել է ընդամենը 392 հազար դրամ' 6-7 անգամ ավելի էժան: Նշենք, որ Վ. Արամյանը Նյու Յորք էր մեկնել Սերժ Սարգսյանի հետ մասնակցելու «Հայաստան ներդրումային համաժողով 2016»-ին: Եվ նա գերադասել է այդ երկարատև թռիչքն անցնել հնարավորինս հարմարավետ պայմաններում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
10769 դիտում
10:03 22-09-2016
Ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
3013 դիտում
10:07 01-12-2016
Նախարար Արծվիկ Մինասյանը Լյուքսեմբուրգ թռչելու համար վճարել է կրկնակի թանկ՝ 914 հազար դրամ. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1372 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
844 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»